Հովհաննես Ղազարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1911 Գայ, Հայաստան |
Մահացել է | 1994 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Վիգեն Ղազարյան Գագիկ Ղազարյան |
Հովհաննես Գրիգորի Ղազարյան (հուլիսի 15, 1911, Գայ, Հայաստան - 1994), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1940 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ղազարյանը 1935 թվականին ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1947 թվականներին աշխատել է գրականության թանգարանում, միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել էլեկտրամեխանիկական տեխնիկումում։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1950 թվականին ««Անուշ»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուկների ռազմախաղը, 1941
- Շուշանիկ Կուրղինյան, 1955
- Սովետահայ գրականության տարեգրություն. 1917-1956, 1957
- Հայ պոեզիան 1917-1920 թվականներին, 1958
- Ազատ Վշտունի, 1959
- Սովետահայ գրականության պատմություն (հատոր 1), 1961
- Հայ նոր գրականության պատմություն (հատոր 3), 1964
- «Անուշի» ստեղծագործական պատմությունը, 1975
- Հայ նոր գրականության պատմություն (հատոր 5), 1979
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 332
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ղազարյան» հոդվածին։ |
|